Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը` հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, ներկա չի գտնվել երգչուհուն հրաժեշտ տալու արարողությանը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:
Ֆրիսկեի դագաղի մոտ կանգնած են եղել նրա ծնողները, քույրը, հարազատները: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում:
Ավելի վաղ LifeNews-ը հաղորդել էր, որ Ֆրիսկեի մահվան նախօրեին Շեպելևը օդանավի տոմս է գնել և որդու հետ մեկնել Բուլղարիա:
Հիշեցնենք, որ ռուս հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 16-ի գիշերը` 40 տարեկան հասակում՝ գլխուղեղի քաղցկեղի դեմ մեկ տարի շարունակ պայքարելուց հետո:
Ֆրիսկեին կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելյան գերեզմանատանը: