Քաղաքական Միջազգային Հասարակություն 

​Ռեժիսոր Օլիվեր Սթոունը Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ կնկարահանի

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը, ում մի շարք ֆիլմեր համաշխարհային կինոմատոգրաֆի գլուխգործոցներ են դարձել, շարունակում Է Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարահանելու մասին մտածել: Այս մասին գրում է Elle.ru-ն:

Այժմ Սթունը աշխատում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասին պատմող ֆիլմի վրա:

Սթոունը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ֆիլմը վավերագրական կլինի: Սակայն Ռուսաստանի առաջնորդի մասին ֆիլմ նկարահանելու մտադրություն ռեժիսորը վաղուց է ունեցել: Նախորդ տարի Մոսկվա կատարած այցի շրջանակներում օսկարակիր ռեժիսորը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ամենայն հավանականությամբ արդեն այն ժամանակ ռեժիսորն իր ստեղծագործական պլանների մասին տեղեկացրել է Պուտինին, քանի որ ավելի ուշ նրա մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ իրենք տեղյակ են Սթոունի պլանների մասին: Իսկ թե երբ այդ նախագիծը կյանքի կկոչվի դեռևս անհայտ է, քանի որ ամեն ինչ կախված է նախագահի և ռեժիսորի պլաններից: Ռեժիսորն այժմ չափազանց զբաղված է:

Նույն շարքից