Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից  բացահայտվել է 5-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության` 8, խարդախության` 6, յուրացման 1 եւ մաքսանենգության 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության  3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից