Չեմ կարծում թե Մեղրիի գնդի դեպքը պետք է շատ շահարկվող թեմա լինի, որովհետև այն ոչ ցանկալի միջադեպ է, որը տեղի ունեցավ: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի հետագայում նման դեպքերը վերացվեն: Այս մասին «Շանթ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Խոսելով բուն միջադեպի մասին՝ պարոն Դավթյանը նշել է, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ և չկատարալ հրամանատարի օրինական պահանջները, քանի որ մեկ-երկու զինծառայող գողական բարքերով փորձել են իրենց գողական մտածելակերպով ընդդիմանալ գործող կարգին. «Զինծառայողների հետ երբ զրուցել ենք, 99 տոկոսը զղջում են, հասկացել են իրենց արածները: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին, որոնց մեծ մասի հետ մենք հանդիպել ենք: Նրանք էլ են դատապարտել իրենց երեխաների գործողությունները»: