Հասարակություն 

1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ Գյումրիի օդանավակայանում

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության   կողմից ամբողջությամբ  կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։

Կառամատույցը կհամապատասխանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։ Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ տարածք։

Նույն շարքից