Հասարակություն 

10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշում է նա:

Նույն շարքից