Ճոխության ու շքեղության «մայրաքաղաք» Դուբայում ցուցադրության է հանվել 100 կարատանոց անթերի ադամանդ, որը եկող ամիս վաճառվելու է աճուրդի միջոցով:
Sotheby’s աճուրդի տան մասնագետները կանխատեսում են, որ թանկարժեք քարը կվաճառվի 19-25 մլն դոլարով:
Մասնագետները հավելել են, որ այսպիսի կատարյալ, անթերի ադամանդ վերջին 25 տարում դեռևս աճուրդի չի հանվել: