Կրասնոյարսկում 12-ամյա աղջիկը դանակահարել է հասակակից երկու աղջկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն՝ հավելելով, որ հանցագործությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:
Դանակահարությունից առաջ աղջիկն իր ընկերուհիներին ասել է, որ անակնկալ ունի վերջիններիս համար և խնդրել է շրջվել: Երբ վերջիններս շրջվել են նա հարձակվել է և դանակահարել երկուսին էլ:
Դանակահարության պահը պատահաբար նկատել է դեպքի վայրի մոտով անցնող վարորդներից մեկը, ով էլ տուժողներին տեղափոխել է հիվանդանոց: Աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում: