Մոսկվայի հյուսիսում գտնվող Դուբնինսկայա փողոցում մահացել է 12-ամյա մի աղջիկ: Նրա դին հայտնաբերվել է տան մոտակայքում, որտեղ վերջինս ապրել է, հայտնում է «Московский комсомолец»-ն Telegram-ի իր ալիքում:
Նշվում է, որ ենթադրաբար, աղջիկն ինքնասպանություն է գործել հարազատների աչքի առջև: Դրանից առաջ ընտանիքում վիճաբանություն է եղել: Մանրամասները ճշտվում են։