Հասարակություն 

12-ամյա աշակերտն ամեն օր հաշմանդամություն ունեցող ընկերոջը շալակած դպրոց է տանում

Չինաստանի Սիչուան նահանգում 12-ամյա աշակերտը 6 տարի հաշմանդամություն ունեցող ընկերոջը շալակած դպրոց է տանում: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:

Պարբերականը գրում է, որ տղաներն ընկերացել են հենց առաջին դասարանից և 4 տարեկանից հաշմանդամություն ունեցող տղան դպրոց է հաճախել ընկերոջ բացառիկ օգնության շնորհիվ:

Հարկ է նշել, որ հաշմանդամություն ունեցող տղային նախ դպրոց են տարել երկու աշակերտներ, սակայն 3-րդ դասարանում նրանցից մեկն ինչ-ինչ պատճառներով այլևս չի օգնել:

«Ինձ համար բարդ չէ օգնել ընկերոջս, նա ընդամենը 25 կիլոգրամ է կշռում, իսկ ես 40 եմ»,-ասում է Սյու Բինյանը՝ խոսելով Չժան Ցզեին օգնելու մասին:

Նույն շարքից