Փաշինյանի՝ շուրջ մեկ տարվա կառավարման ընթացքում.
- Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի մեջ. փաստորեն կոռուպցիա կա:
- Օրվա իշխանությունը ակնհայտորեն կիրառում է կրկնակի ստանդարտներ անմեղության կանխավարկածի հարցում:
- Անթույլատրելի է երկրի ներսում մի խմբի կողմից մյուս խմբի նկատմամբ հեղաշրջման միջոցով քաղաքական ժամանակավոր հաջողության արձանագրումը ներկայացնել որպես քաղաքացու տոն:
Կրկնակի դատապարտելի է այն հավասարեցնել Սարդարապատի ու Արցախյան շարժման հետ: - Նիկոլի օրակարգում համազգային հարցերը երկրորդական տեղ են գրավում:
Նույնիսկ Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից որևէ բառ չի արտասանում ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ: - Արցախյան հարցում իր սեփական հայեցակարգը ներկայացնելու փոխարեն ժողովրդին է ասում՝ տվեք լուծման տարբերակներ: Սա քաղաքական անմեղսունակություն է:
- 124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին:
- Քայլողները այս մեկ տարի է մութ սենյակում կատու են փնտրում, բայց այդ կատուն Նիկոլի ուսերին է: