Հասարակություն 

135 տարեկան. Ուզբեկստանում մահացել է «աշխարհի ամենածեր բնակիչը» (լուսանկարներ)

Այս շաբաթ Ուզբեկստանում կյանքից հեռացել է 135-ամյա Տուտի Յուսուպովան, ում հարազատները պնդում են, որ կինը եղել է աշխարհի ամենատարեց բնակիչը:

 


Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այժմ նրանք ցանկանում են, որ 1880թ. հուլիսի 1-ին լույս աշխարհ եկած Յուսուպովայի անունը պաշտոնապես գրանցվի հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում: Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Գինեսի ռեկորդակիր է ֆրանսուհի Ժան Կալմենը, ով մահացել է 122 տարեկանում:

 


Յուսուպովայի անվան գրանցումն այդքան էլ անհավանական չի հնչում, քանի որ հանգուցյալն ունի և՛ ծննդյան վկայական, և՛ անձնագիր, որոնք ապացուցում են նրա տարիքը:

 


Պարբերականը հավելում է, որ մահից առաջ ուզբեկական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Յուսուպովան պատմել է, որ երկարակեցության գաղտնիքը շատ աշխատելու ու ազնիվ ապրելու մեջ է:

 



Friends of Tuti Yusupova, pictured, who died this week claim she was the world's oldest person aged 135

 

 

Officials in Uzbekistan support the claim, releasing Ms Yusupova's passport claiming she was born in 1880

Նույն շարքից