Հասարակություն 

15-ամյա աշակերտը մուրճով հարվածներ է հասցրել ուսուցչուհուն

Ուրալում 15-ամյա աշակերտը մուրճով ու դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա, ում հետ կոնֆլիկտ է ունեցել դասապրոցեսի ժամանակ: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ուսուցչուհին պահանջել է բանաստեղծություն անգիր սովորել՝ հակառակ դեպքում զգուշացնելով, որ անբավարար գնահատական է նշանակելու և թույլ չի տալու մասնակցել քննություններին: Դրա համար էլ աշակերտը որոշել է վրեժխնդիր լինել:

Դեկտեմբերի 25-ին առավոտյան 15-ամյա տղան փողոցում սպասել է ուսուցչուհուն: Երբ նրանք հանդիպել են, դեռահասը մուրճով մի քանի անգամ հարվացել է մանկավարժին, ում հաջողվել է խլել մուրճը և մի կողմ նետել այն:

Արդյունքում ուսուցչուհին հոսպիտալացվել է, իսկ տղային ուղարկել են հոգեբուժարան:

Նույն շարքից