Չելյաբինսկի իրավապահները սկսել են ուսումնասիրել u74.ru պորտալի հրապարակումն այն մասին, որ Տրոիցկում 15-ամյա աշակերտուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում և փորձել է երեխային խեղդել:
Նշվում է, որ մինչև ծննդաբերելը, երիտասարդ մայրը մի քանի անգամ փորձել է արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը՝ օգտագործելով թմրանյութ և ալկոհոլ, սակայն երեխան լույս աշխարհ է եկել:
Երիտասարդ մայրը ծննդաբերել է հանրակացարանում, որտեղ ապրում է երեխայի 18-ամյա հայրը, և հենց վերջինիս օգնությամբ է փորձել ազատվել երեխայից:
Սակայն այդ մասին իմացել է տղայի մայրը, ով խանգարել է սպանությանը և դիմել ոստիկանությանը:
Երեխան ողջ է, գտնվում է հիվանդանոցում: