Հասարակություն 

1,6 մլրդ դոլար` օդի աղտոտվածության դեմ պայքարի համար

Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ 10 մլրդ յուանով` 1,6 մլրդ ԱՄՆ դոլարով, հիմնադրամ է ստեղծում, որը կխրախուսի օդի աղտոտվածության դեմ պայքարող շրջաններին, հայտնում է The South China Morning Post-ը:

 

Հիմնադրամը կպարգևատրի համապատասխան պայքարով զբաղվողներին, և ոչ թե կսուբսիդավորի:

 

Չինաստանի Պետխորհուրդը նաև հայտարարություն է հրապարակել, որում խոսվում է ածխի կիրառման վերահսկման, բարձրորակ բենզինի օգտագործման, շինարարության մեջ էներգախնայման անհրաժեշտության մասին: Այս ամենն ուղղված է օդի աղտոտվածության դեմ պայքարին:

 

Արդեն մի քանի տարի է Չինաստանի առաջնային խնդիրներից մեկը մթնոլորտի աղտոտվածությունն է: Անցած տարի աշնանը հայտնի էր դարձել, որ Չինաստանի որոշ մասերում առողջության համար վտանգավոր նյութերի պարունակությունն օդում տասն անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրվածը:

Նույն շարքից