Հասարակություն 

17-ամյա աղջկան բռնաբարել են գյուղական խորհրդի որոշմամբ

Պակիստանի Մուլտան քաղաքում մոտ 20 մարդ է ձերբակալվել 17-ամյա աղջկան բռնաբարելու հրաման տալու համար, հայտնում է Pakistan Dawn-ը:

Նշվում է, որ  համայնքի խորհորդը որոշում է կայացրել որպես պատիժ բռնաբարել երիտասարդ աղջկան, քանի որ վերջինիս եղբայրը բռնաբարել է 12-ամյա աղջկա:

Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ 12-ամյա աղջկա եղբայրը նախ դիմել է ոստիկանությանը՝ հայտնելով քրոջ բռնաբարության մասին, ապա հենց ինքն է համայնքի խորհրդի և 17-ամյա աղջկա ծնողների ներկայությամբ ի կատար ածել  վերոնշյալ «դատավճիռը»:

 

Նույն շարքից