18-ամյա Դավիթ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու նպատակով զորանոցից վերցրած մեկանգամյա ածելիով զույգ ձեռքերի և կրծքավանդակի ձախ հատվածի շրջանում քերծվածքներ անելու եղանակով կատարել է անդամախեղում` իրեն պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։