Ադրբեջանական հասարակությունն ակտիվորեն քննարկում է համացանցում տարածված մի տեսանյութ, որտեղ մի խումբ հարբած քաղաքացիներ, ադրբեջանական իշխանությունների պնդմամբ, հակաբարոյական վարքով են ներկայանում: Հարցն այն աստիճանի է բարդացել, որ միջամտել է Ներքին գործերի նախարարությունը, որը հայտնաբերել է տեսանյութի հերոսներին՝ երկու տղամարդու և երեք կնոջ:
Land Rover մակնիշի ավտոմեքենան, որը ևս տեսանյութի հերոսներից է, ուղարկվել է տուգանային հրապարակ:
Այս պահին փաստով քննություն է ընթանում, ինչի արդյունքներով էլ կտրվի իրավական գնահաական:
Հավելենք, որ տեսանյութը պատրաստվել է Բաքվի արվարձաններից մեկում: