Բիզնես Մշակույթ Հասարակություն Տնտեսություն 

2 մլն դոլարով վաճառքի է հանվել Ջոլիի մանկության տունը

Sotheby's International Realty անշարժ գույքի գործակալությունը 2 մլն դոլարով վաճառքի է հանել Նյու Յորքից 15 կմ դեպի հյուսիս ընկած մի առանձնատուն, որտեղ իր մանկությունն է անցկացրել հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, գրում է The Daily Mail-ը:

Դերասանուհու մայրը` Մարշելին Բերտրանը, իր դստեր և որդու հետ այս առանձնատուն է տեղափոխվել 1980-ական թվականներին` ամուսնալուծությունից հետո։

50-ականներին կառուցված տունն ունի 4 ննջասենյակ, ընդարձակ խոհանոց, լավ հարմարություններ և կից հողատարածք: Հայտնի է, որ Ջոլին այստեղ է բնակվել մի քանի տարի շարունակ, ինչից հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ էլ շարունակել է ուսումը։

2D1FE92700000578-0-image-m-2_1444093242465 2D1FE8F900000578-0-image-a-18_1444093504587 2D1FE90B00000578-0-image-a-15_1444093494384 2D1FE92C00000578-0-image-a-19_1444093507233 2D1FE93F00000578-0-image-a-20_1444093510250 2D1FE94A00000578-0-image-a-13_1444093485394 2D1FE90000000578-0-image-a-17_1444093500728

Նույն շարքից