Հասարակություն 

2001թ. Հանրապետական կուսակցության ուխտագնացությունը Աղձք

2001թ. Հանրապետական կուսակցության ուխտագնացությունը Աղձք

Աղձք՝ հայոց Արշակունի արքաների դամբարան, 4-րդ դար, միակը Հայաստանում:

Պատմահայր Խորենացու վկայությամբ 360-ականներին պարսից զորքերը, գրավելով Անի ամրոցը, ավարի է առնում այնտեղ պահված բոլոր արքունական գանձերը և իր հետ տանում հայոց արքաների ոսկորները:

Սակայն հետո հայոց նախարարները հետ վերցրին արքաների ոսկորները և թաղեցին Աղձք գյուղում:

Փավստոս Բյուզանդը վկայում է, որ հայոց զորքը Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ պարտության է մատնում պարսից զորքին և արքաների ոսկորները ամփոփում Աղձքում:

Այս արքայական դամբարանը խորհրդանշում է հայ ժողովրդի ռազմական ուժն ու պետականության անքակտելիությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նույն շարքից