Այս տարվա օգոստոսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 34 տոկոսով: Այս մասին հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
Ըստ այդմ, եթե 2013թ օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղեւոր, ապա 2014թ օգոստոսի ցուցանիշը կազմում է 265 391 ուղեւոր:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31 տոկոս: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1726 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. օգոստոսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններիցշատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: