Հասարակություն 

2015 թվականին նավերի խորտակման հետեւանքով Աֆրիկայից 1.500 փախստական է զոհվել

Աֆրիկյան ներգաղթյալների տեղափոխող նավերի կործանման հետեւանքով 2015 թվականի սկզբից ի վեր զոհվածների թիվը, նախորդ տարվա համեմատ, 30 անգամ ավելի է եղել:

ՄԱԿ-ի փախստականների հարցերի վարչության եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների հիման վրա Statista կայքի կազմած վիճակագրության համաձայն, 2015 թվականի առաջին չորս ամիսներին նավով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ Հյուսիսային Աֆրիկայից շուրջ 1.500 ներգաղթյալ է խորտակվել:

Ըստ Guardian-ի, 2014 թվականի մահացած ներգաղթյալների թիվը 3.500 է եղել: Զոհերի ամենափոքր թիվը գրանցվել է 2012 թվականին. 500 միգրանտ: Այս վիճակագրությունը վարում են 2011 թվականից:

Ապրիլի 19-ի գիշերը Միջերկրական ծովում նավ է խորտակվել, որում Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա ուղեւորվող ներգաղթյալներ են եղել: Նախնական տվյալների համաձայն, նավի վրա առնվազն 700 ներգաղթյալ կարող էր լինել: Ներկայում հայտնի է, որ հաջողվել է ջրից շուրջ 30 մարդ դուրս բերել:

Նույն շարքից