Հասարակություն 

2014-ին ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը կազմել է 32 գիգատոննա

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2014 թվականին ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ չեն ավելացել և մնացել են նույն մակարդակի վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։



Դա տեղի է ունեցել վերջին 40 տարում առաջին անգամ՝ համաշխարհային տնտեսությունում խոշոր ճգնաժամի բացակայության պայմաններում։



2014-ին արտանետումների մակարդակը կազմել է 32 գիգատոննա։



Գործակալությունը նախազգուշացնում է, որ թեև արդյունքը հուսադրող է, սակայն դեռևս վաղ է հաղթանակ տոնել։


Նույն շարքից