Հասարակություն 

2014-2015 թթ. Հայաստանում հայտարարվում է ընտանիքի տարի

իմք ընդունելով ՄԱԿ-ի 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետությունում հայտարարել Ընտանիքի տարի` նկատի ունենալով 2014 թվականի ապրիլի 7-ից 2015 թվականի ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը, այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը. նշված հարցն ընդգրկված է Կառավարության ապրիլի 3–ի նիստի օրակարգում:

Հաստատվել է Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը, որոնց կատարումը հանձնարարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման առողջապահության, Էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության և այլ նախարարներին:

Նախագծի ընդունումը կնպաստի հասարակական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում ընտանիքի դերի բարձրացմանն ու ընտանեկան արժեքների պահպանմանը:

Նույն շարքից