Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքապետարանը հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ ևս 5 փողոցներում
Երթեւեկության անվտանգության հարցը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է մնում: 2019թ. դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
? Ռուբինյանց փողոց՝ հ.19,
? Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59,
? Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված,
? Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8,
? Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3:
❗Այս հետիոտնային անցումները հարդարվել են հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցներով: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Այն հատվածներում, որտեղ նախկինում արգելաթմբեր էին ավելացվել, դրանք կվերացվեն:
2020-ին կարգավորվող հետիոտնային անցումներիի թիվը կբազմապատկվի»: