2022 թվականին Ռուսաստանում կհայտնվի անօդաչու ձնամաքրող միջոց, որը չի դիպչի և չի վնասի մոտակայքում կայանված ավտոմեքենաները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Автонет»-ի աշխատանքային խմբի ղեկավարի խորհրդական, НП «ГЛОНАСС NP GLONASS»-ի փոխնախագահ Եվգենի Բելյանկոն:
Ըստ նրա՝ նման տրակտորը նույնիսկ կարող է զեկուցել յուրաքանչյուր մաքրված բակի մասին: Արհեստական ինտելեկտը թույլ կտա ուշադիր շրջանցել կայանված ավտոմեքենաները՝ չվնասելով դրանք: Սարքը հագեցած կլինի արհեստական ինտելեկտուալ տեխնոլոգիայով, որը տվյալները կփոխանցի «Автодата» պլատֆորմի միջոցով:
«Արդյունքում, այս տեխնոլոգիան թույլ կտա նվազեցնել մաքրման ծախսերն առնվազն 20 տոկոսով՝ մարդկային ռեսուրսների վրա ավելի քիչ ծախսերի շնորհիվ»,-ասել է Բելյանկոն:
Նախատեսվում է փորձնական նախագիծը սկսել 2022 թվականին Սամարայի, Վոլգոգրադի, Տոմսկի, Կուրսկի, Տամբովի և Մոսկվայի շրջաններում: