Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոնվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Նոր Արմավիր գյուղից իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Եսենյա Թովմասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ օրը Ե. Թովմասյանը լոգարանում շմոլ գազի հետևանքով կորցրել է գիտակցությունը և հիվանդանոցի ճանապարհին, ցավոք, մահացել է:
Մանրամասն` shamshyan.com