Հասարակություն 

21-ամյա գրպանահատի թիրախում միայն տղամարդիկ են եղել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Մարատ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մարտի 4-ին թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի տղամարդու տաբատի գրպանից գողացել է 6.000 դրամ, մարտի 9-ին նույն երթուղու միկրոավտոբուսի սրահում մեկ այլ տղամարդու սպորտային համազգեստի գրպանից՝ 8.000 դրամ, և նույն օրը թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի տղամարդու տաբատի գրպանից՝ 6.000 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից