Պակիստանում հղիության 6-րդ ամսում գնդակահարել են երկրում հայտնի երգչուհի 24-ամյա Սամինա Սամինին, ով հրաժարվել է հարսանիքի ժամանակ կանգնել ու պարել: Այս մասին հայտնում է The Independent –ն:
Geo TV-ն իր հերթին հայտնում է, որ Թարիկ Ջատոյ անունով մարդասպանը ձերբակալվել է: Ականատեսների խոսքերով, համերգի ժամանակ տղամարդը ատրճանակով սպառնացել է երգչուհուն՝ կարգադրելով կանգնել ու պարել երգելու ժամանակ: Երգչուհին կանգնել է, սակայն չի կարողացել պարել, ինչի համար էլ սպանվել է:
Երգչուհին հարսանիքում եղել է հյուրի կարգավիճակում: