Հասարակություն Պատահարներ 

24-ամյա վարորդը Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում՝ «կասկադյորական» վթարի հեղինակ. ավտոմեքենան հայտնվել է գետում

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան քաղաքի Կոնդի փողոցի157 տան բնակիչ, 24-ամյա Վարազդատ Նիկողոսյանը իր վարած Vօlkswagen Bora մակնիշի 34 TF 208 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթյա արգելապատնեշին և հայտնվել Գետիկ գետում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ս. Մկրտչյանի գլխավորութամբ:

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Մինչ հրշեջների և ՃՈ աշխատակիցների ժամանումը, վարորդն ինքնուրույն կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ավետիք Ավետիքյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս բերվեց գետից:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից