Հասարակություն 

311 լեզվով սիրո խոստովանությունների պատ Փարիզի կենտրոնում (լուսանկարներ)

Փարիզը համարվում է սիրո քաղաք: Հարյուրամյակներ շարունակ այն իր մեջ գաղտնի պահպանել է անթիվ և անհամար սիրային պատմություններ, իսկ նրա քարե պատերը մինչ օրս պահում են ինչ-որ սիրահարների խորհրդավոր պատմություններ: Սիրո պատը հայտնվել է 2000թ.-ի հոկտեմբերի 20-ին:



40 ք.մ. հարթակի վրա սպիտակ տառերով 311 լեզուներով գրված են սիրո խոստովանություններ, այսինքն՝ աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: «Սիրո պատը» դարձել է Փարիզի տեսարժան վայրերից մեկը: Սուրբ Վալենտինի օրը հարթակի մոտ խորհրդանշական արարողություն է տեղի ունենում՝ երկիքն են բաց թողնվում սպիտակ աղավնիների:

Նույն շարքից