Lifenews-ի փոխանցմամբ` այսօր Դոնի Ռոստովում վթարի ենթարկված FlyDubai ավիաընկերությանը պատկանող Բոինգ 737–800 ինքնաթիռի հնարավոր ուղևորներից մեկը կենդանի է մնացել՝ ուշանալով օդանավի թռիչքից:
Այդ մասին ասել են «Նատալի Տուրս» ընկերությունում, որի տուր-փաթեթով նա պետք է մեկներ հանգստի:
«Նատալի Տուրս» ընկերության փոխտնօրեն Անդրեյ Սեվաստյանովան ասել է, որ կինը 34-ամյա Էլվիրա Իսաևան է, որը թռիչքից ուշացել է նախորդ օրը ծննդյան տոնը նշելու պատճառով: Առաջիկա օրերը նա տուրընկերության հաշվին կանցկացնի Դուբայում:
Հիշեցնենք, որ Դուբայից ՌԴ Դոնի Ռոստով ուղևորվող օդանավը քաղաքի օդանավակայանում այսօր տեղի ժամանակով 03։40-ին վթարի է ենթարկվել:
Ինքնաթիռում եղել է 55 ուղևոր, անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են: