Այսօր 34 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Դուբայի արքայազն շեյխ Ռաշեդ բեն Մուհամեդ Ալ-Մակտումը: Շեյխը մահացել է սրտի ինֆարկտից: Արքայազնի մահվան կապակցությանը Դուբայի կառավարիչի գրասենյակը էմիրաթում եռօրյա սուգ է հայտարարել:
Հիշեցնենք, որ 2008-2010թթ. Ռաշեդը գլխավորել է ԱՄԷ-ի Օլիմպիական կոմիտեն: Դրանից հետո նա պետական պաշտոններ չի զբաղեցրել և զբաղվել է բիզնեսով:
Վերջինս Դուբայի կառավարիչի 22 երեխաներից երկրորդ զավակն էր: