Հասարակություն 

35-ամյա դերասանը մահացել է նկարահանումների ժամանակ

Կանադացի դերասան, մոդել Գոդֆրի Գաոն մահացել է նկարահանումների ժամանակ: Ինչպես հայտնում է  BBC News-ը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին, Արևելյան Չինաստանում:

Շոուի պրոդյուսերները հայտնել են, որ վերջինս նկարահանումների ժամանակ կորցրել է գիտակցությունը, ինչից հետո նրան հոսպիտալացրել են: Ավելի ուշ Գաուն մահացել է: Մահվան պատճառները չեն հայտնվում:

Դերասանն ընդամենը 35 տարեկան էր:

Գոդֆրի Գաուն ասիացի առաջին տղամարդն է, ով դարձել է Louis Vuitton-ի գովազդային դեմքը: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շանհայան ամրոցը», «Հին թրի լեգենդը», «Սերը բրոդվեյան հիթ է» և այլն:

Նույն շարքից