Հասարակություն 

35-ամյա Հարությունին բերման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 10-ին, ժամը 20.45-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Հարություն Ն.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի  մեղադրանքով:

Նույն շարքից