Հասարակություն 

47-ամյա կինը ծննդաբերությունից մեկ ժամ առաջ է իմացել, որ հղի է

Ամերիկուհին իր հղիության մասին իմացել է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ: 47-ամյա Ջուդի Բրաունը տեղափոխվել է հիվանդանոց, երբ որովայնի հատվածում ցավեր է ունեցել: Կինը կարծել է, թե ցավերը լեղապարկի քարերի պատճառով են, սակայն բժիշկները ախտորոշել են ցավերի իրական պատճառը:

Մասաչուսեթսի բնակչուհին շոկի մեջ էր, երբ իմացել էր, որ հղի է: Հիվանդանոց տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց Բրաունը աղջիկ է ունեցել, հայտնում է ABC-ն: Փոքրիկին անվանել են երկու տատիկների անուններով՝ Կառոլին Ռոուզ:

Բրաունի խոսքով՝ նա ամուսնու հետ ապրել է 22 տարի և երեխաներ չեն ունեցել: Նա պատմել է, որ զգացել է իր մարմնում կատարվող փոփոխությունները, սակայն հղիության մասին կասկածներ անգամ չի ունեցել:

Գինեկոլոգները այս երևույթը համարում են հազվադեպ երևույթ, սակայն չեն բացառում այն:

Նույն շարքից