ՌԴ ՆԳՆ-ից հայտնում են, որ Կոմիում մայրը վարչական տույժի է ենթարկվել այն բանի համար, որ առանց հսկողության է թողել 5-ամյա որդուն: Երեխան, դուրս մնալով մեծահասակների վերահսկողությունից, վերցրել է անձրևանոցը և ցատկել 3-րդ հարկի պատշգամբից՝ դա անելով մուլտֆիլմ նայելուց հետո:
Komionline-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին: Երեխային հայտնաբերել է պատահական անցորդը, ով շտապօգնություն է զանգահարել: Դեպքի վայր հասած բժիշկները երեխայի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել:
Երեխան, ով տանն այդ պահին կրտսեր եղբոր հետ է եղել, հայտարարել է, որ որոշել է գնալ այդ քայլին մուլտֆիլմի հերոսներից մեկին հետևելով: