Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը: Հարցը քննարկվեց և ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3 միլիոն 281 հազար դրամ: Հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 54,2 միլիոն դրամ:
Հարցը քննարկվել է Կարեն Դեմիրճյանի ընտանիքի հետ: Նրանց ցանկություն է, որ արձանը տեղադրվի հենց համալիրի մոտ, կառավարությունն էլ ընդհառաջ է գնացել: