Լոտտի անունով 6-ամյա բրիտանուհին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին ամուսնության առաջարկ է արել: Այս մասին հայտնում է Hello Magazine-ը:
Դա տեղի է ունեցել Հարրիի՝ Մանչեսթեր կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել է մի շարք միջոցառմների:
«Ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ: Ցանկանում եմ արքայադուստր լինել»,-ասել է փոքրիկ աղջնակը:
Հարրին իրեն չի կորցրել և շատ արագ պատասխանել է, որ տարիքայի մեծ տարբերություն կա, և աղջնակը շատ է գիրք կարդում:
Փոքրիկի պատասխանի մասին ԶԼՄ-ները լռում են: