Մեքսիկայում 6-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել դպրոցում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով UNO TV-ին:
Տղան գնդակահարել է ուսուցչին և վիրավորել առնվազն 6 հոգու՝ 5 աշակերտի և ուսուցչին: Դրանից հետո նա ինքնասպան է եղել:
Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: Ըստ տարբեր աղբյուրների, հրաձիգը եղել է 11 կամ 12 տարեկան: Հայտնի է, որ նա ապրել է տատիկի հետ։