Հասարակություն 

7-ամյա տղան ավտոմեքենաներ է լվացել մահացած տատիկին ծաղիկներ նվիրելու համար

7-ամյա Էշթոն Մյուրեյը որոշել է սեփական ուժերով գումար վաստակել մահացած տատիկին ծաղիկ գնելու համար: Այս մասին հայտնում է «Sunderland Echo»-ն:

Երեխան գումար հավաքելու համար որոշել է ավտոմեքենաներ լվանալ, ինչի համար յուրաքանչյուր ավտոմեքենայից վերցրել է 2 ֆունտ:

Արդյունքում փոքրիկի մոտ հերթեր են առաջացել, նա կարողացել է մեկ օրվա մեջ վաստակել 100 ֆունտ: Սակայն ծնողները փոքրիկին համոզել են ծաղիկ չգտնել՝ նշելով, որ տատիկն ուրախ կլիներ, եթե այդ գումարով գնվեր ինչ-որ բան, ինչի մասին իր թոռնիկը երազել է։

Նույն շարքից