AdMe.ru ներկայացնում է 8 խոհանոցային «հնարքներ», որոնց կիրառման դեպքում կերակուր պատրաստելը և ընդհանրապես խոհանոցը, կդառնան Ձեր տարերքը:
Մեկ րոպե թափահարեք հում ձուն ու եփեք այն. արդյունքում կունենաք «ոսկե ձվիկ»:

Պիցցայի սառած կտորներին իրենց նախկին համն ու հոտը վերադարձնելու համար դրանք տաքացրեք սովորական թավայում, այլ ոչ միկրոալիքային վառարանում:

Գրտնակի բացակայության դեպքում օգտագործեք գինու դատարկ շիշ:

Կարող եք հացով, պանրով ու կանաչեղենով համեղ ուտեստ պատրաստել: Պարզապես համապատասխան ձևով կտրատեք հացն ու պանիրը և կանաչեղեն ավելացրեք: Հացը մի քանի րոպեով դրեք միկրոալիքային վառարանը:

Չերի լոլիկներն արագ ու հավասար կտրատելու համար դրանք դրեք 2 ափսեի արանքում ու սուր շեղբ ունեցող դանակով կտրեք:

Ապակե տարայի պատերին մնացած «Նուտելայի» վրա ավելացրեք տաք կաթ ու կստացվի համեղ տաք շոկոլադ:

Կարտոֆիլը ծիլ չի տա, եթե այն պահեք խնձորների հետ:

Մրգերի համար կարելի է շոկոլադից ահա այսպիսի գեղեցիկ զամբյուղներ պատրաստել` տաք շոկոլադը լցնելով փուչիկի վրա:
