Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Թեոդոր Մակկարմիկին զրկել են հոգևոր աստիճանից՝ սեռական բռնություն կատարելու պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ ԱՄՆ-ում եկեղեցու ներկայացուցիչները, դեռահասի նկատմամբ սեռական հանցագործությունների մեղադրանքը, որը կարդինալին ներկայացվել է 50 տարի առաջ, հավանական է։ Սակայն 88-ամյա Մակկարմիկը, հայտարարել է, որ չի հիշում, որ նման հանցագործություն է կատարել։
Նշվում է նաև, որ Մակկարմիկը 2001-2006 թվականներին եղել է Վաշինգտոնի արքեպիսկոպոսը։