Հասարակություն 

9 տարեկան երեխան մահացել է փողոցում գտնված «լիմոնադը» խմելուց հետո

Ալթայի երկրամասում քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ 9 տարեկան տղա երեխան մահացել է` թունավորվելով անհայտ հեղուկով: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության քննչական վարչության պաշտոնական կայքում, փոխանցում է Լայֆը։

Դեպքը տեղի է ունեցել Պանկրուշիխա գյուղում: 9-14 տարեկան չորս երեխա քայլելիս են եղել փողոցում և գտել է անհայտ ծագման հեղուկի մի շիշ: Մտածելով, որ լիմոնադ է, երեխաները խմել են այն։

Հաջորդ օրը բոլոր երեխաները շտապ տեղափոխվել են մանկական հիվանդանոց՝ ծանր թունավորուման նախանշաններով: Նոյեմբերի 26-ին, 9 տարեկան տղան մահացել է բժշկական հաստատությունում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով: Այժմ քննիչները շարունակում են ուսումնասիրել կատարվածի բոլոր մանրամասներն ու հանգամանքները:

Նույն շարքից