Apple ընկերության սմարթֆոնները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Հայաստանի տարածք են ներկայացրել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը, սմարթֆոնի օգտատերերը չեն կարողանում ուղղել և այն դարձնել Ադրբեջանի տարածք:
Փորձագետները նշում են, որ հեռախոս արտադրող ընկերությունները միասնական քարտեզ չեն օգտագործում: Այդ պատճառով էլ խնդիրն Apple ընկերության օգտագործած քարտեզի հետ է կապված։
ԱՊՀ-ում Apple-ի ներկայացուցիչ Դենիս Յուրչենկոն հրաժարվել է մեկնաբանել հարցը: