Հասարակություն 

Apple-ի ղեկավարը իր ողջ կարողությունը կնվիրաբերի բարեգործությանը

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը մտադիր է իր ողջ կարողությունը նվիրաբերել բարեգործությանը։ Այս մասին գրում է Fortune-ը։



Պարբերականը նշում է, որ Կուկի կարողությունը գնահատվում է առնվազն 120 մլն դոլար։ Բացի այդ, եթե նա վաճառի իր մասնաբաժինն Apple-ում, կհարստանա ևս 665 մլն դոլարով։



Կուկը հայտնել է, որ արդեն սկսել է ներդրում կատարել տարբեր բարեգործական նախագծերում, սակայն ցանկանում է մշակել համակարգային մոտեցում, այլ ոչ թե պարզաես կտրոններ դուրս գրել։ Մենեջերը ծրագրում է մարդասիրական գործունեությանը լիովին նվիրվել այն բանից հտո, երբ վճարի քոլեջում իր 10-ամյա զարմիկի կրթության համար։




Ամսագրի վարկանիշում Կուկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը 50 համաշխարհային մեծ առաջնորդների շարքում։ Հնգյակում են նաև ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Նույն շարքից