Associated Press-ը և British Movietone-ը իրենց պատմական արխիվները կտեղադրեն YouTube-ում: Հայտնի է նաև, որ արխիվները հասանելի կլինեն անվճար:
Ներկայումս երկու ալիքն էլ արդեն գործում է, սակայն բովանդակության համալրման գործընթացը դեռ ավարտված չէ: Արխիվները թույլ կտան դիտել ավելի քան 550.000 հոլովակ ավելի քան 1 մլն րոպե ընդհանուր տևողությամբ: Դրանք և կինոհանդեսներ են, և ուղղակի լրատվական սյուժեներ: