Ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը մեկնաբանել է իր էջերում Եվրոպայում հայտնվելու փորձի ժամանակ ջրահեղձ եղած ներգաղթյալ տղայի ծաղրանկարի հայտնվելը, հաղորդում է vesti.ru-ն:
Խմբագրականը գտնում է, որ ընթերցողները սովոր են ամսագրում տեղ գտած նկարները աղավաղված ընդունել: Ծաղրանկարիչները պատճառաբանում են, թե լսարանը չի ընկալում սոցիալական սատիրան:
«Պետք է կարողանալ ճիշտ հասկանալ այդ ծաղրանկարի ուղերձը: Charlie Hebdo-ն միշտ հավասարության կողմնակից է եղել, միշտ պայքարել ռասիզմի և խտրականության դեմ, անարդարության և իշխանության չարաշահման դեմ»,- ասվում է ամսագրի պատասխանում: