Գեղեցկության ինդուստրիայի համաշխարհային առաջատարը՝ Coty Inc.-ը, այսօր հայտարարել է հայտնի երգիչ ու կատարող Էնրիկե Իգլեսիասի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման մասին՝ նրա անվանական պարֆյումերային գծի մշակման համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Էնրիկե Իգլեսիասը ամբողջ աշխարհում վաճառել է ալբոմների ավելի քան 100 մլն օրինակ:
«Վստահ եմ, որ Coty-ի արհեստավարժ մասնագետների հետ ես կկարողանամ ստեղծել բույր, որը գրավիչ կլինի շատ երկրպագուների համար: Հուսով եմ՝ այն նրանց վստահություն կտա ու կստիպի ավելի ուժեղ զգալ»,- հայտարարել է Իգլեսիասը:
Սպասվում է, որ Էնրիկե Իգլեսիասի տան (The House of Enrique Iglesias) առաջին բույրը կթողարկվի 2014թ. ամռանը: