ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հայտարարություններից մեկին: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հրապարակմանը, որտեղ Նազարյանը հայտարարում է, թե որևէ կուսակցության լուրջ մրցակից չի համարում:
«EreXeQ, այս ի՜նչ արագ եք կրկնում եւ յուրացնում մեր սխալները»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում: